Հայ ոստիկանները կաջակցեն Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը

11:19, 5 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ոստիկանները համագործակցում են Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված անվտանգության ապահովման ոլորտում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ոստիկանության հասարակական կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ այս համագործակցությունն օպերատիվ-տակտիկական բնույթ Է կրում:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը մինչ այդ հանդիպում են ունեցել Սոչիում եւ համապատասխան համագործակցության մասին պայմանավորվածություն ձեռք բերել:

Սոչիի օլիմպիական խաղերի մրցումների անվտանգության հետ կապված բոլոր հարցերը գտնվում են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ արդեն հաստատվել Է, որ Խաղերի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը լավագույնս ապահովված կլինի:

Սոչիի օլիմպիակա խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-ին:


© 2009 ARMENPRESS.am