Սոչիի օլիմպիադայի բացմանը ներկա կլինեն 40 երկրների նախագահներ եւ վարչապետեր

21:59, 3 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման փետրվարի 7-ին կայանալիք արարողությանը քաղաքի «Ֆիշտ» մարզադաշտում  ներկա կլինեն 40 հազար մարզասերներ, այդ թվում՝ 40 երկրների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ  լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի կժամանի նախքան օլիմպիական խաղերի բացումը:

Նա կհանդիպի Խաղերի մասնակիցների հետ, երկկողման հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ:

 Սոչիի օլիմպիադայի հանդիավոր բացումը կցուցադրվի Երեւանի ժամանակով 20.14-ին: Սպասվում Է, որ ամբողջ աշխարհում այն կդիտեն շուրջ 3 միլիարդ հեռուստադիտողներ:


© 2009 ARMENPRESS.am