Սոչիի քաղաքապետը ազդարարել է քաղաքի կապիտալ վերանորոգման ավարտը

20:41, 3 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտարարել է քաղաքի կապիտալ վերանորոգման ավարտի մասին և նշել, որ Սոչին պատրաստ է այն միջազգային միջոցառումներին, որոնք կմեկնարկեն ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակներում: «Սոչին պատրաստ է Օլիմպիական խաղերի անցկացմանը, սակայն մեր քաղաքն առաջիկայում անցկացնելու է ոչ քիչ միջոցառումներ, որոնք ահռելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ամբողջ աշխարհում. դա և «Մեծ ութնյակի» հանդիպման անցկացումն է, և «Ֆորմուլա-1»-ի ռուսական փուլը, և 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումները»,- Սոչիի քաղաքապետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պախոմովն ընդգծել է, որ Սոչին հաղթահարել է զարգացման և վերանորոգման հսկայական ճանապարհ, ինչին բազմիցս օժանադակել է նաև քաղաքի բնակչությունը:

Միաժամանակ, Միջազգային օլիմպիական կոմիտեն պարտադրել է Սոչիին արագ կերպով կարգավորել լրագրողների համար նախատեսվող հյուրանոցների հարցը:


© 2009 ARMENPRESS.am