ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ժամանել Է Սոչի

23:07, 31 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 31-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքից Սոչի Է ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, սա Բախի առաջին այցն Է Սոչի` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կարգավիճակում:

Սոչի արդեն սկսել են տարբեր երկրներից ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակները եւ գործադիր կոմիտեի անդամները:

Հայաստանի մարզական պատվիրակությունը Սոչի Է մեկնել հունվարի 30-ին:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:


© 2009 ARMENPRESS.am