Սոչիի խաղերի ոսկե մեդալների մեջ Չելյաբինսկի երկնաքարի մասնիկներ կլինեն

11:49, 31 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 50 չեմպիոններ կպարգեւատրվեն ոսկե մեդալներով, որոնք նախորդ տարի Ռուսաստանի Ուրալի մարզի Չելյաբինսկ քաղաքի վրա ընկած երկքնաքարի մասնիկներ կպարունակեն: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

 Ըստ նույն աղբյուրի, մրցումների ժամանակ Սոչիում աշխատելու Է միանգամից 3 օլիմպիական ավան, եւ բոլոր մարզիկները բնակվելու են իրենց մրցումների անցկացման վայրին մոտ գտնվող ավանում:

Նրանց հարմարության համար օլիմպիական ավաններում գործելու են փոստ, բանկի բաժանմունք, խանութներ, կինոթատրոններ:

Մրցումները կանցկացվեն փետրվարի 7-23-ը:


© 2009 ARMENPRESS.am