Վլադիմիր Պուտինը շուրջ 150 բարձրաստիճան հյուրերի համար ընդունելություն կկազմակերպի Սոչիում

17:07, 28 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության հետ կապված, հատուկ ընդունելություն կկազմակերպի Խաղերի բարձրաստիճան հյուրերի համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքի տեղեկագրությունը: Ընդունելությունը տեղի կունենա  Սոչիի «Ռուս» դաշնային միացյալ առողջարանում:

Նախատեսվում Է, որ այս ընդունելությանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am