Մանկավարժական համալսարանի համացանցային պաշտոնական կայքը երկու տարեկան է

17:01, 23 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համացանցային պաշտոնական կայքը` www.armspu.am-ը, երկու տարեկան է: Բուհի կայքէջի պաշտոնական բացումը կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին` համալսարանի  խորհրդի նիստի ժամանակ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը, աշխատանքի երկու տարվա ընթացքում այն առաջնորդվել է օպերատիվության սկզբունքով՝ ապահովելով բուհի յուրաքանչյուր կառույցի վերաբերյալ թարմ և բազմակողմանի տեղեկատվություն:

Ամենօրյա միջոցառումները լուսաբանելուց բացի, շարունակ կատարվում են բազմապիսի աշխատանքներ կայքն առավել գրավիչ, դինամիկ և բազմաֆունկցիոնալ դարձնելու համար:

Ի նպաստ ուսանողների՝ կայքը հետ չի մնում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումից. կայքի այցելուն ողջ տարվա ընթացքում, քննական գործընթացից բացի, լիարժեք տեղեկատվություն է ստանում նաև մագիստրոսական կրթության, որակի ապահովման, մասնագիտությունների և դրանց պետական կրթական չափորոշիչների մասին:

Մանկավարժական համալսարանը, որդեգրելով ուսանողակենտրոն քաղաքականություն, ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողների և դիմորդների համար բուհի հետ կապված տեղեկատվությունը դառնա առավել մատչելի և հասանելի: Այդ նույն քաղաքականությունն է մշակել նաև բուհի պաշտոնական կայքը:

Կայքի այս տարվա ամենաթարմ նորարարությունն Առաջին համալսարանական ռադիոյի գործարկումն էր: 


© 2009 ARMENPRESS.am