Գարեգին Բ-ն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ

17:08, 4 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսը խորհուրդը կգլխավորի առաջիկա ութ տարիների ընթացքում: ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից:

ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը:


© 2009 ARMENPRESS.am