Իջևանում կանցկացվի հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողով

09:48, 17 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2014 թվականի ապրիլի 25-26-ը կկազմակերպվի լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայից` կայանալիք գիտաժողովը նվիրվում է հայգիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը ոլորտի համապատասխան մասնագետներին հրավիրում է զեկուցումներով հանդես գալ գիտաժողովի շրջանակում: Գիտաժողովում հրապարակված նյութերը կամփոփվեն մեկ ծողովածուի մեջ: Մասնակցության հայտ ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Ստացված հայտերը կքննարկվեն գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի կողմից:

 Մասնակիցները հնարավորություն կունենան գիտաժողովի անցկացման օրերի ոչ աշխատանքային ժամերին այցելել Տավուշի մարզի պատմամշակութային վայրեր:


© 2009 ARMENPRESS.am