Արցախյան պատերազմում գերեվարված աղջկա մասին «Ընդհատված մանկություն» ֆիլմը հոկտեմբերին կհայտնվի մեծ էկրանին

11:34, 14 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն»  ֆիլմը հոտկեմբերի 1-ից կլինի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կինոթատրոնից, ֆիլմն արցախյան պատերազմի ընթացքում` 1992 թվականին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է:

Ներկայացվում է, թե ինչպես են աղջկան բանտից տանում Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական փառատոնի ընթացքում Ավետիսյանի կինոժապավենն արժանացել է Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակի` լավագույն սցենարի համար:

«Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակն է Կարինե Խոդիկյանը: Պրոդյուսերը` Արթուր Աղաբեկյանը: 


© 2009 ARMENPRESS.am