Լավրովի «Սերգեյ» անվան փոխարեն Բաքվում հայտարարել են «սիկտիր»

21:15, 13 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Բաքվում կայացած հանդիպումն անցել է հետաքրքիր միջադեպով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` հանդիպման տեսանյութում հաղորդավարը հրավիրելով ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովին փաստաթղթերի ստորագրմանը` նրան Սերգեյի փոխարեն անվանել է «սիկտիր», այնուհետև ուղղել և հայտարարել իրական անունը:

«Սիկտիր»-ն անպարկեշտ արտահայտություն է և, ադրբեջաներենից նրբանկատ թարգմանությամբ, նշանակում է «մաքրվիր տարածքից»:

Միջադեպը լայնորեն քննարկվում է նաև ռուսական լրատվամիջոցներում և բլոգերում:

Միջադեպը ներկայացված տեսանյութում դիտել 4:55 րոպեից:


© 2009 ARMENPRESS.am