Հայաստան այցելող զբասաշրջիկների թիվը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները

12:42, 5 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան եկող զբասաշրջիկների թիվը 2013 թվականի հունվարից հուլիս ամիսներին աճել է 14.3 տոկոսով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 321 279 զբոսաշրջիկ։

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ։ 2012 թվականի  համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6 տոկոսով:

2012 թվականի հունվարից դեկտեմբեր Հայաստան է այցելել 843 հազար 330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013թ. Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցի վերլուծության արդյունքներով` Հայաստանը զբոսաշրջության ամփոփ ցուցիչով գրավել է 79-րդ տեղը 140 երկրների շարքում: Զբոսաշրջության մրցունակության համաթվի համաձայն` Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատած:


© 2009 ARMENPRESS.am