«Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում հանդես կգա Լեւոն Կարապետյանը

11:27, 30 Հուլիս, 2013

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում կկայանա Լեւոն Կարապետյանի համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օպերային թատրոնից, համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը: Նախագծի հեղինակը  Շմավոն Գրիգորյանն է, երաժշտական ղեկավարը՝ Կարեն Դուրգարյանը: Հուլիսի 29-ին նախագծի շրջանակում համերգով հանդես է եկել Գրիգոր Առաքելյանը:

 «Համերգ ճեմասրահում» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի սեպտեմբերին, այն երաժիշտների հետ իրականացվող համատեղ համերգների շարք է: 


© 2009 ARMENPRESS.am