Դորտմունդի «Բորուսիա»-ն շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին

19:28, 11 Հուլիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով ողջունել և շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին` դորտմուդյան թիմին աջակցելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Բորուսիա»-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք մեր հայաստանյան երկրպագուներին: Հազարավոր մարդիկ Հայաստանից երեկ հետևում էին մեր խաղի ուղիղ հեռարձակմանը և հնարավորություն ունեցան տեսնելու իրենց հայրենակից Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը: Անչափ շնորհակալ ենք ձեզնից»:

«Բազել»-ի հետ խաղում Մխիթարյանն իր փառահեղ նորամուտը նշեց «Բորուսիա»-ի կազմում, որի կնքել է չորսամյա պայմանագիր:

Ի դեպ, «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան էջում այսօր հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի` հեծանիվով լուսանկարը:


© 2009 ARMENPRESS.am