Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանին

13:02, 30 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել Է Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում Է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվել է ապրիլի 19-ին: 


© 2009 ARMENPRESS.am