Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

18:52, 18 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը և հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին:  Այնուհետև ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտագործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: 

Ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երևանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության և հումանիտար բնագավառներում ուսումնական և գիտական միջազգային փորձին ու միտումներին:


© 2009 ARMENPRESS.am