Կրամնիկն իրեն ու Լեւոն Արոնյանին համարում է Մագնուսին հավասար մրցակից

15:30, 12 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը վստահ է, որ թե ինքը եւ թե Լեւոն Արոնյանը հավասար մրցակցիներ են Մագնուս Կարլսենի համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին գրում է ռուսական Независимая газета-ն: 37-ամյա շախմատիստը փաստում է` Լոնդոնում ավարտված հավակնորդների մրցաշարը ցույց տվեց, որ Մագնուս Կարլսենը նույնպես խոցելի է: «Ես եւ Լեւոն Արոնյանը կարող ենք հավասար խաղ խաղալ Մագնուսի դեմ: Այլ բան է` նա երիտասարդ է, լի էներգիայով եւ մեծ ձգտում ունի հաղթելու: Իսկ եթե նայեք միայն շախմատի ուղղությամբ, ապա, ես կարծում եմ, նա ոչինչով առավել չէ մեզնից: Կասեմ այսպես` Կարլսենը կատարելագործված Կարպովն է»,-ասել է Կրամնիկը:

Նա Լոնդոնի հավակնորդների մրցաշարում հավաքել էր նույնքան միավոր, որքան Մագնուս Կարլսենը, բայց քանի որ նորվեգացին ավելի շատ հաղթանակներ ուներ, շախմատի աշխարհի թագի համար կպայքարի ինքը: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարը կկայանա նոյեմբերին 6-26-ը Վիշվանաթան Անանդի եւ Մագնուս Կարլսենի միջեւ:  


© 2009 ARMENPRESS.am