«Կռունկ Էյր» ավիաընկերություն Հայաստանում գրանցված չէ

12:14, 5 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կռունկ Էյր» ավիաընկերություն գոյություն չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը` հերքելով լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությանը փոխարինելու է «Կռունկ Էյր» ընկերությունը, որն արդեն ինքնաթիռներ է ձեռք բերում: «Հայաստանի Հանրապետությունում շահագործողի վկայական են ստացել 11 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ»,-ասաց Չերչինյանը: «Կռունկ Էյր» անվանումով ավիաընկերություն Հայաստանում շահագործողի վկայական չունի: 

Շահագործողի վկայական ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվել է հետևյալ ավիաընկերություններին.

1. «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ
2. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ 
3. «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ 
4. «Հայք Ավիա» ավիաընկերություն ՓԲԸ
5. «Էյր Արմենիա» ՓԲԸ
6. «Ռիլայըբլ յունիք սերվիսիզ ավիեյշն» ՍՊԸ
7. «Տարոն-Ավիա» ՍՊԸ
8. «Արկ-Էյրվեյզ» ՍՊԸ
9. «Վետերան Ավիա» ՍՊԸ
10. «Սկիվա Էյր» ՍՊԸ 
11. «Սկայ Նետ Էյրլայնս» ՍՊԸ


© 2009 ARMENPRESS.am