Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան

16:25, 9 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 11-13-ը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը:


© 2009 ARMENPRESS.am