Հալեպում ուժգին պայթյուն է տեղի ունեցել

16:49, 15 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին պայթյունը հունվարի 15-ին ցնցել է Հալեպ քաղաքը: Հալեպի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դիմաց ռումբ է ընկել: Հայտնի է, որ այսօր քննությունների առաջին օրն է, եւ նշված տարածքում կարող էր գտնվել ավելի քան 7 հազար ուսանող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, որոնց թիվը ճշգրտվում է: Տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ այս պահին մանրամասներ չեն հաղորդվում:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ եւս մեկ ռումբ ընկել է հանրակացարանի դիմաց:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:


© 2009 ARMENPRESS.am