Կանադահայոց հոգևոր առաջնորդը Եղիսաբեթ թագուհու ադամանդյա հոբելյանի շքանշանի է արժանացել

11:56, 11 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանին հունվարի 6-ին շնորհվել է Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ադամանդյա հոբելյանի շքանշան: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` շքանշանը տրվել է որպես գնահատական՝ սրբազանի ծառայությունների և կանադական հասարակական կյանքում ունեցած գործի համար:

Շքանշանը հանձնել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը՝ բարձր գնահատելով առաջնորդարանի ջանքերը հոգևոր-կրթական և գաղթականներին վերաբերող հարցերում: Սրբազանը շնորհակալություն է հայտնել Բուլերիսին պատվի համար՝ ընդունելով որպես ամբողջ կանադահայությանը տրված գնահատական:


© 2009 ARMENPRESS.am