«Նիգ-Ապարան»-ը Ապարանի հրապարակում հին տոմարով նոր տարվա տոնակատարություն կկազմակերպի

11:13, 11 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հունվարի  13-ին` ժամը 12.00-ին,  պարան քաղաքի հրապարակում կկազմակերպի տոնակատարություն` «Հին տոմարով Նոր տարի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայրենակցական միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է  մասնակցելու ավանդական դարձած ժողովրդական տոնախմբությանը:

Երեւանից ավտոշարասյունը Ապարան քաղաք կուղեւորվի ժամը 10.30-ին Հասրաթյան փողոցից (Ապարանի նախկին ավտոկայարան): Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կգործի առանձնացված փոխադրամիջոց` «Մամուլ» տարբերանշանով:


© 2009 ARMENPRESS.am