Երեւանում կանցկացվի Ռուս-հայկական արդյունաբերական հոբելյանական հինգերորդ ցուցահանդեսը

15:45, 8 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական արդյունաբերական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին, Երեւանում: ՀՀ կառավարության նիստերի դահլիճի նախասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսն ունենալու է թեմատիկ բաժանումներ` էներգետիկայի, մետաղագործության, տրանսպորտի եւ լոգիստիկայի, երկրաբանության, քիմիական արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Expo-Russia- Armenia-ի կազմկոմիտեից, ցուցահանդեսի շրջանակներում մի շարք նախարարություններում կանցկացվեն կլոր սեղաններ, ինչպես նաև նպատակային հանդիպումներ` Ռուսաստանի հետ ավանդաբար համագործակցող  հայաստանյան ընկերությունների և գիտահետազոտական հաստատությունների հետ:

Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի, Առեւտրաարդյունաբերական պալատի, Արտաքին գործերի եւ ճյուղային նախարարությունների, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունների եւ առեւտրային առաքելությունների, Հայաստանի միջազգային ասոցիացիայի խաղաղության հիմնադրամների, երկու երկների գործարար համայնքների աջակցությամբ: Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 24-26-ը: 

Expo-Russia- Armenia ցուցահանդեսին նախորդ չորս տարիներին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի մոտ 500 ընկերություններ:  


© 2009 ARMENPRESS.am