Հայուհի գրոսմայստերը Մոսվկայի բլից շախմատի չեմպիոնն է
12:11, 17 Սեպտեմբեր, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի հայազգի շախմատիստուհի, գրոսմայստեր Կարինե Համբարձումովան, վաստակելով 14 միավոր 19 հնարավորից, նվաճել Է կայծակնային՝ բլից շախմատի Մոսկվայի չեմպիոնուհու կոչումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Համբարձումովան Ռուսաստանի հեռանկարային շախմատիստուհիներից մեկն Է եւ մեկ անգամ չԷ, որ հաջող ելույթ Է ունեցել շախմատի միջազգային մրցաշարերում:
Բելառուսը ներկայացնող հազայգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 4,5 միավոր` 6 հնարավորից, արդյունքով կիսել Է 3-10-րդ տեղերը Նիդերլանդների Ռուսենդալ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:
Կասպարովը կես միավոր Է զիջել մրցաշարի հաղթող, Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովին:
© 2009 ARMENPRESS.am