ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն

16:12, 31 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության Նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:


© 2009 ARMENPRESS.am