Նուրմագոմեդովը Լոնդոնում զիջել Է իրանցի մարզիկին

18:00, 11 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 84կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը երկրորդ մրցամարտում 0:5 հաշվով պարտություն Է կրել Լոնդոնի օլիմպիական մրցաշարում. այս անգամ նա  մրցաշարի 1/8-րդ եզրափակչում մրցում էր իրանցի Էհսան  Լաշգարի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նուրմագոմեդովը նույնիսկ ավելորդ կոպտություն Է ցուցաբերել լարված մրցամարտի ընթացքում:

Այսպիսով, Նուրմագոմեդովը կարող Է պայքարել միայն բրոնզե մեդալի համար, այն Էլ միայն եթե իրանցի մարզիկը պայքարի ոսկե մեդալի համար:

Հայաստանի 55կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն օգոստոսի 10-ին անհաջող Է հանդես եկել օլիմպիական մրցաշարում` պարտություն կրելով երկրորդ մրցամարտում եւ դուրս մնալով մեդալի համար հետագա մրցապայքարից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Լոնդոնում նվաճել են  1 արծաթե՝ 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 1 բրոնզե մեդալ՝  96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:


© 2009 ARMENPRESS.am