«Աչաջուր» սրճարանը հաշմանդամի սայլակ է գնել փղախտով հիվանդ մուրացկանի համար

18:10, 7 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում գործող «Աչաջուր» սրճարանի անձնակազմը 2012 թ-ին գոյացած թեյավճարների մի մասով հաշմանդամի սայլակ է գնել փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանի համար` այսպիսով շաունակելով նախորդ տարվանից սկիզբ առած բարեգործական ավանդույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է սրճարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:   

Աշոտ Գրիգորյանի մասին հեռուստատեսությամբ ներկայացվել է նաեւ հատուկ հաղորդում, որտեղ անդրադարձ է եղել նրա կյանքին ու զբաղմունքին: 30-ամյա Գրիգորյանը մանկությունն անցկացրել է Գավառի մանկատանը, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց: Ներկայում նա զբաղվում է մուրացկանությամբ:  


© 2009 ARMENPRESS.am