Լոնդոնում Հայաստանի դրոշը տանելու Է Ալբերտ Ազարյանը

20:57, 11 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն Է լինելու լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: 

 Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում:

Ալբերտ Ազարյանը մարզական լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել Է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը:  Նա առ այսօր գլխավորում Է Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիան, ինչպես նաեւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն Է:


© 2009 ARMENPRESS.am