Արոնյանը պարտություն Է կրել Մորոզեւիչից

21:50, 13 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հունիսի 13-ին պարտություն Է կրել  ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչից Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի շախմատի միջազգային հուշամրցաշարի 5-րդ փուլում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Արոնյանը խաղում Էր սպիտակ խաղաքարերով եւ իր պարտությունը այս պարտիայում անակնկալ Էր: Պարտիան ավարտվել Է 40-րդ քայլին:

Արոնյանը 5 փուլերից հետո վաստակել Է ընդամենը 2 միավոր:

6-րդ փուլում Արոնյանը սեւերով խաղալու Է նորվեգիացի Մագնուս Կարլսենի հետ:


© 2009 ARMENPRESS.am