ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Շերլի Ավետյանին

12:08, 14 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Շերլի Ավետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի հայ համայնքին առնչվող խնդիրներ, առաջարկվել է ակտիվացնել համայնքի մասնակցությունը նախարարության ծրագրերին: Շերլի Ավետյանը նախարարին նվիրել է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված 2 գլխավոր` սրբ.Թադեոս և սրբ.Ստեփանոս Նախավկա, վանքերի լուսանկարները: 


© 2009 ARMENPRESS.am