Պատահարներ՝ եղանակային պայմանների պատճառով

18:57, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ փետրվարի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 9-ին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 4-ը՝ Երևանում. 1 մարդ ստացել է մարմնական վնասվածք:


© 2009 ARMENPRESS.am