Ժամերն այլևս չեն փոխվի ամառայինի և ձմեռայինի

17:40, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրինագիծը հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը:

Օրինագծի համաձայն` Հայաստանում ժամանակը չի փոփոխվի եւ այլեւս չի անցնի ամառային ժամանակի: 


© 2009 ARMENPRESS.am