Բակո Սահակյանը պարգեւատրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակցին

15:58, 7 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԼՂՀ նախագահի 2008 թվականի մարտի 18-ի հրամանագրով  ստեղծված բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի կազմում: 


© 2009 ARMENPRESS.am