Հայ-կանադական համագործակցություն` գիտության բնագավառում

15:10, 1 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունվարի 31-ին հանդիպել է Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-կանադական համագործակցության բարեկամությունը եւ քննարկել գործակցության զարգացման առավել հեռանկարային հարցերը գիտության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում:


© 2009 ARMENPRESS.am