Սարկոզին թույլ չի տա ոտնահարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

14:57, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահը թույլ չի տա ոտնատակ անել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նման պատասխան է ստացել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի անդամներից մեկը, ով պաշտոնական նամակ է հղել Ելիսեյան պալատ՝  խնդրելով դյուրացնել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացումը նախագահի կողմից:

«Ֆրանսիայի նախագահը վճռական է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ժխտողականության ոտնահարումից պաշտպանելու հարցում»,- նշվում է Ելիսեյան պալատից ուղարկված պաշտոնական պատասխանի մեջ:

Նամակում նաև շեշտվում է Ֆրանսիայի նախագահի հանձնառությունը հայ-ֆրանսիական կապերի զարգացման հարցում, որոնք ավելի են ամրապնդվում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների անգնահատելի ներդրմամբ Ֆրանսիայի զարգացման գործում:  


© 2009 ARMENPRESS.am