Թուրք քաղաքապետն այցելել է հայկական եկեղեցի

12:47, 30 Հունվար, 2012

ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգի Էյուբ քաղաքի քաղաքապետ Իսմայիլ Քավունջուն հունվարի 29-ին այցելել է Դույմեջիլեր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «DHA» լրատվական գործակալությունը, Քավունջուն հանդիպել է հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Արթը Արմանի հետ եւ մասնակցել հայկական համայնքի կողմից կազմակերպված ճաշին:

Ճաշի ժամանակ թուրք քաղաքապետն ու Արմանն անդրադարձել են Թուրքիայում միջկրոնական եւ ազգամիջյան հանդուժողականության վերաբերյալ հարցերին:


© 2009 ARMENPRESS.am