Մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել

12:41, 13 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել Արարատի մարզից, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի  29 00 301 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 փողոցում` թիվ 2392 զորամասի հարակից ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, դրա հետեւանքով ուղեւոր, 1987 թվականին ծնված Գեւորգ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է Արտշատ քաաղաքի բժշկական կենտրոն: Տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:


© 2009 ARMENPRESS.am