Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակներ են շնորհվել

12:59, 9 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունն ամփոփել է «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարությունից, «Մայրենիի լավագույն ուսուցիչ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել 11, 2-րդ կարգի` 24 և  3-րդ կարգի` 14 ուսուցիչ: 

«Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել 6, 2-րդ կարգի` 11 և  3-րդ կարգի` 10 կազմակերպություն:

«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթի արդյունքում 1-ին կարգի մրցանակի է արժանացել 6, 2-րդ կարգի` 8 և  3-րդ կարգի` 10 մասնակից:


© 2009 ARMENPRESS.am