Հարություն Առաքելյանի փաստաթղթերում օրենքի խախտումներ են եղել. ՀՀ արդարադատության նախարարություն

18:40, 21 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հարություն Առաքելյանին մերժել է գրանցել ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ նրա ներկայացրած փաստաթղթերում եղել են օրենքի խախտումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Առաքելյանի' Արդարադատության նախարարությանն ուղղված մեղադրանքները որեւէ հիմք չունեն, քանի որ նա օրենքի եւ կուսակցական կանոնադրության խախտմամբ է համագումար հրավիրել:

Նախարարությունն այս հարցի կապակցությամբ կտարածի հաղորդագրություն, որտեղ կտրվեն բոլոր մեղադրանքների պատասխանները:


© 2009 ARMENPRESS.am