Հայաստանի եւ Հոնդուրասի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

11:29, 17 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանն ու Մարի Ֆլորեսը սեպտեմբերի 16-ին ստորագրել են Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվել է, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ:


© 2009 ARMENPRESS.am