Հրաչյա Աղաջանյանը` Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

17:30, 17 Օգոստոս, 2011

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հրաչյա Աղաջանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը' Կոպենհագեն):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Արա Այվազյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:


© 2009 ARMENPRESS.am