Արթուր Չիբուխչյանը՝ Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականի մարզիչ

18:35, 3 Օգոստոս, 2011

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականի մարզիչ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Ա. Չիբուխչյանը Հայաստանի երիտասարդ գրոսմայստերներից է, ով բազմիցս աչքի է ընկել շախմատի ազգային եւ միջազգային տարբեր մրցաշարերում:


© 2009 ARMENPRESS.am