Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 7,7 տոկոս

11:49, 19 Մայիս, 2011

ԼՈՆԴՈՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայում գործազուրկների թիվը կրճատվել է 36 հազարով' մինչեւ 2,46 մլն: Սա գործազրկության արդեն երկրորդ եռամսյակային նվազումն է:

Այդպիսով, գործազրկության մակարդակը, որը հաշվարկված է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ, հոկտեմբեր-դեկտեմբերի 7,9 տոկոսի համեմատ հունվար-մարտին կազմել է 7,7 տոկոս: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է բրիտանական BBC-ն' վկայակոչելով ազգային վիճակագրական վարչության տվյալները:

16-ից մինչեւ 24 տարեկան բրիտանացիների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է 20 տոկոս: Գործազրկության նպաստ ստացող բրիտանացիների թիվն ապրիլին ավելացել է միանգամից 12,4 հազարով եւ կազմել 1,468 մլն դոլար:

Հունվար-մարտ ամիսներին միջին աշխատավարձի աճը կազմել է 2,3 տոկոս' դեկտեմբեր-փետրվարի 2,1 տոկոսի համեմատ:

Ներկայում եվրոգոտում գործազրկության միջին մակարդակը 9,9 տոկոս է, ԱՄՆ-ում' 9 տոկոս, Ճապոնիայում' 4,6 տոկոս:


© 2009 ARMENPRESS.am