Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը հայտարարեց նոր քաղաքական ալյանսի ձեւավորման մասին

13:02, 12 Մայիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում հանդես եկավ ժողովրդին ուղղված հատուկ կոչ- ուղերձով' քաղաքական նոր ալյանսի ձեւավորման մասին: «Կուսակցությունն ազդարարում է կուսակցականների եւ անկուսակցականների ազգային դաշինքի ձեւավորման մասին»,- ասաց կուսակցության առաջնորդը: Նա հրաժարվեց մեկնաբանություններ տալ միավորման կոնկրետ սուբյեկտների վերաբերյալ' նշելով, որ դրանք պարզ կդառնան մեկ ամիս անց' միավորիչ համագումարում: «Այսօր գործընթացը սաղմնային վիճակում է, սակայն այն արդեն իսկ նախընտրական դաշինք է»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական գործընթացներին' մարքսիստը նշեց, որ ընդդիմադիր քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր:


© 2009 ARMENPRESS.am