Ըստ «Wikileaks»-ի` Գյուլն ու Էրդողանը «Գյուլենի տիկնիկներն» են

21:30, 19 Ապրիլ, 2011

ԱՆԿԱՐԱ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկանդալային «Wikileaks»-ը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյքս Ջեֆրին 2009 թ-ին իր վաշինգտոնյան ղեկավարությանը հղած հեռագրում գրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ըստ էության հանդիսանում են «Գյուլենի տիկնիկները»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «T24» ինտերնետային կայքը: Խոսքը մահմեդական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի մասին է, ով մշտապես բնակվում է ԱՄՆ-ում:

 

Դեսպանը զեկուցել է, որ Գյուլենի գլխավորած շարժումը փաստորեն վերահսկում է թուրքական կառավարությանը` պարտադրելով նրանց հակաիսրայելյան եւ հակաամերիկյան արտաքին քաղաքականություն: Ի.Ջեֆրիի կարծիքով` հնարավոր չէ ապացուցել Գյուլենի որոշիչ ազդեցությունը 200 հազար մարդկանցից բաղկացած թուրքական ոստիկանության վրա, բայց նա «դեռ չի հանդիպել մեկին, որը հերքեր այդ փաստը»:

 

Ամերիկացի դեսպանը զեկույցում պնդում է, որ Գյուլենի շարժման կողմից ամբողջ աշխարհով մեկ բացված դպրոցները զբաղված են իրենց աշակերտների «ուղեղների լվացմամբ»: Միայն ԱՄՆ-ում այսօր 140 «գյուլենական» դպրոցներ են գործում: Թուրքական կայքը հայտնում է, որ «Wikileaks»-ի այդ հրապարակումը ռումբի պայթյունի ազդեցություն է ունեցել Թուրքիայում:


© 2009 ARMENPRESS.am