«Բաքսի» կաթսաների վաճառքի համար «Իդեալ»-ի խանութ-սրահներում գործում է ճկուն զեղչային համակարգ

13:00, 13 Հոկտեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաքսի» կաթսաների վաճառքի համար «Իդեալ» համակարգի խանութ-սրահներում գործում է ճկուն զեղչային համակարգ: Լրագրողների հետ զրույցում այսօր «Իդեալ» համակարգի խանութ սրահների տնօրեն Սահակ Վարդանյանը նշեց, որ աշխատում են հնարավորինս իջեցնել նոր սերնդի կաթսաների գները` դրանք հաճախորդի հնարավորություններին համապատասխանեցնելու համար:

«Մենք համակարգը տեղադրում ենք անվճար, իսկ վաճառքի ծավալների ավելացման շնորհիվ կարողանում ենք ապրանքները ձեռք բերել մատակարար ընկերություններից ավելի էժան գնով»,- նշեց Ս. Վարդանյանը` ավելացնելով, որ ամեն տարի, երբ «Բաքսի» ընկերությունը թարմացնում է իր տեսականին, բոլոր նորամուծությունները հնարավորինս արագ ներմուծվում են Հայաստան: Նրա խոսքով, պարբերաբար կիրառվում են զեղչեր` կախված այն բանից, թե ինչ մոդելի կաթսա հաճախոսրդը կցանկանա ձեռք բերել: «Մենք ունենք շատ մեծ տեսականի, տարբեր մոդելների գները հասնում են 200 հազարից մինչեւ 1մլն դրամ` կախված հաճախորդի ցանկությունից եւ հնրավորությունից»,- շեշտեց Ս. Վարդանյանը:

Նշենք, որ իտալական «Բաքսի» ընկերությունը գազի կաթսաների արտադրության եւ ջեռուցման բնագավառի ամենախոշոր ու առավել պրոֆեսիոնալ ընկերություններից մեկն է, որն ավելի քան 50 տարի զբաղվում է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման սարքերի արտադրությամբ: Յուրաքանչյուր տարի ընկերությունն արտադրում է ավելի քան 1մլն գազի կաթսաներ եւ ջեռուցման համակարգեր: Թողարկվող արտադրանքի 75%-ը արտահանվում է աշխարհի ավելի քան 70 երկրներ: «Բաքսի» ընկերության նոր սերնդի կաթսաները Հայաստանում ներկայացված են «Իդեալ» համակարգի խանութ-սրահներում:


© 2009 ARMENPRESS.am