Հուշաղբյուր` ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ջոկատի զոհված զինվորների հիշատակին

14:43, 11 Օգոստոս, 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում օգոստոսի 10-ին բացվել է հուշաղբյուր` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատի ղոհված զինվորների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատար Սամվել Հարությունյանը, հուշաղբյուրը կառուցվել է ջոկատի նախկին եւ ներկա զինծառայողների ֆինանսական միջոցներով: Դրա վայրը պատահական չի ընտրվել, քանի որ ժամանակին մոտակայքում էր տեղակայված ջոկատը: «ԼՂՀ սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանության ժամանակ զոհված մեր վեց ընկերների հիշատակը մենք որոշել են անմահացնել այս հուշաղբյուրի կառուցմամբ»,-ասաց Ս. Հարությունյանը: Նշենք որ ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ջոկատը ստեղծվել է 2000թ. Ազգային գվարդիայի հիման վրա, որն իրականացրել է տասնյակ պլանային եւ ոչ պլանային արդյունավետ մարտական գործողություններ:


© 2009 ARMENPRESS.am