«Տոյոտան»-ն եւ «Տեսլա»-ն պայմանավորվել են ռազմավարական միավորում ստեղծել Էլեկտրամոբիլներ արտադրելու համար

15:13, 21 Մայիս, 2010

ՏՈԿԻՈ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական «Տոյոտան» կորպորացիան եւ կալիֆոռնիական «Տեսլա» ֆիրման պայմանավորվել են ռազմավարական միավորում ստեղծել ժամանակակից Էլեկտրամոբիլներ արտադրելու համար: Ինչպես այսօր հաղորդել Է ճապոնական ավտոկոնցեռնի մամուլի ծառայությունը, նոր մեքենաներն ու դրանց դետալները մշակելու Է համատեղ ընկերությունը, որը նաեւ կիրականացնի արտադրական գործընթացի կոորդինացումն ու տեխնիկական աջակցությունը:

Ընկերությունների միջեւ համաձայնության շրջանակներում «Տոյոտան»-ն «Տեսլա»-ից կգնի 50 մլն դոլար գումարի բաժնետոմսեր: Ինչպես ենթադրվում Է, Էլեկտրամոբիլների հավաքումը կկատարվի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրիմոնթ քաղաքի ձեռնարկությունում: Առաջին ավտոմեքենաները պետք Է վաճառքի հանվեն 2012 թվականին:


© 2009 ARMENPRESS.am