Բորիս Առուշանյանը նշանակվել է ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ

16:14, 10 Փետրվար, 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Բորիս Առուշանյանին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի փետրվարի 15-ից:


© 2009 ARMENPRESS.am