Բուլղարիայում հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի

20:59, 21 Դեկտեմբեր, 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի: Ինչպես հաղորդում է «Кавказский узел» լրատվական գործակալությունը, եկեղեցին հայտանբերվել է այս տարվա ապրիլից սկսված հնէաբանական պեղումների ժամանակ, որոնց ընթացքում գտնվել են հայկական տառերով ու նախշազարդերով քարի կտորներ, որոնք հաստատում են, որ 17-20-րդ դարերում այդ տարածքում գործել է հայկական եկեղեցի: Բուլղարիայի մշակույթի նախարարությունն այժմ քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ: Նախքան պեղումները պատմաբանները գտել էին 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, թե սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետեւ այդ տարածքը գնել են Բուլղարիայում բնակվող հայերն ու 17-րդ դարում ավերակների վրա կառուցել հայկական Սրբ Աստվածածին եկեղեցին:


© 2009 ARMENPRESS.am